Անտոնիո Կոնտե. «Լիվերպուլ»-«Չելսի» խաղում բաց ֆուտբոլ կտեսնենք»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության առաջիկա հանդիպման մասին։
«Ուզում եմ, որպեսզի իմ թիմը յուրաքանչյուր խաղում պայքարի հաղթանակի համար և կայացնի որոշումներ, որոնք խաղին հարմարվելու առումով օպտիմալ են։ Կարծում եմ՝ և «Լիվերպուլը», և «Չելսին» կպայքարեն հաղթանակի համար, և մենք ոչ թե մարտավարությունների բախում, այլ բաց ֆուտբոլ կտեսնենք։
Դժվարությունը մրցակցի մակարդակի մեջ է, սակայն նման հանդիպումներում միշտ ցանկանում ես հաղթել։ Որովհետև երբ նույն մակարդակի թիմի հետ ես հանդիպում, վստահության համար անհրաժեշտ է 3 միավոր վաստակել։
Հունվարին «Լիվերպուլի» արդյունքները շատ դժվար է բացատրել, որովհետև ես ուշադրությամբ հետևել են այն խաղերին, որոնցում այդ թիմը պարտվել է։ Կարծում եմ՝ նրանց պարզապես բախտը չի ժպտացել։
Այս շաբաթ երկու կարևոր խաղ ունենք՝ ընդդեմ «Լիվերպուլի» ու «Արսենալի», սակայն այդ հանդիպումներից հետո դեռ պետք է 14 խաղ անցկացնենք մինչև առաջնության ավարտը։ Այդ իսկ պատճառով առաջիկա հանդիպումներում արդյունքը կարևոր է մեզ համար»,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։