Չնայած Ադրբեջանի բոլոր վայնասուններին, ԼՂՀ ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են գնում. Է.Նալբանդյան
«Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ ստեղծված իրավիճակը որևէ մեկի հեղինակությունը չի ավելացնի, հակառակը»,- 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսիսում ասաց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքով, խայտառակություն է, երբ խոչընդոտում են, հետապնդում են մարդկանց հիմնարար ազատությունների, իրավունքների իրականացման հետ կապված:
«Բոլոր դեպքերում այդ խայտառակությունը որոշների ինքնության բնորոշիչ մաս է կազմում»,- հավելեց նախարարը:
Է.Նալբանդյանը չի կարծում, որ այդ դեպքը կարող է նախադեպ դառնալ. «Գնացել են, գնում են ու ավելի շատ կգնան Ղարաբաղ: Ադրբեջանի կազմած սև ցուցակում ովքեր են ընդգրկված՝ պետական, քաղաքական, հասարակական, մշակութային հեղինակավոր գործիչներ, համաշխարահային համբավ ունեցող դեմքեր: Որևէ մեկը կարո՞ղ է Ադրբեջանի հետ համագործակացել այս հարցով կամ հանձնել, խոչընդոել: Իհարկե, ոչ: Բացառություններ կարող են լինել»:
Նախարարի խոսքով, չնայած վերջին շրջանում Ադրբեջանի բոլոր վայնասուններին, ԼՂՀ ավելի ու ավելի շատ այցելուներ, զբոսաշրջիկներ են գնում, Ղարաբաղը դարձել է ձգող ուժ:
«Ինչքան խոչընդոտում են, այնքան ավելի շատ են գովազդում, ավելի շատ մարդ է ուզում գնալ ու տեսնել Ղարաբաղը: Ադրբեջանի նյարդերը տանուլ են տալիս, դրա համար էլ այդպիսի իրավիճակների մեջ են ընկնում: Կարծում եմ՝ միայն վնասում են Ադրբեջանի հեղինակությանը, նաև նրանց, ովքեր կփորձեն այսպիսի հարցերում համագործակցել Ադրբեջանի հետ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Արցախի լուսանկարները՝ Panorama.am-ի արխիվից:
Հարակից հրապարակումներ`
- Դունիա Միյատովիչը արձագանքել է Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
- Մինսկի դատարանն ուժի մեջ թողեց Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ դատախազության որոշումը
- Լապշինի բողոքը դատարանը կքննի վաղը
- Ա. Թաթոյանը Ստրասբուրգում Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է Լապշինի արտահանձնման հարցը
- Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ
- Լապշինի հարցը ՀԱՊԿ, ԵԱՏՄ համապատասխան կառույցների միջոցով թող տեղափոխեն Կրեմլ. քաղաքագետ
- Արա Ղազարյան. Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է
- Արցախի ՄԻՊ-ը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է»
- Արա Զոհրաբյան. Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին
- Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան