Հալեպի հարավում գտնվող գազավերամշակման գործարանը վերսկսել է աշխատանքը
Վերականգնվել է Հալեպի հարավում գտնվող գազավերամշակման գործարանի աշխատանքը: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ Ռամուս շրջանում գտնվող գործարանը մեծապես տուժել էր վեց ամիս առաջ ահաբեկիչների նախաձեռնած հարձակման ընթացքում:
«Այժմ գործարանը փորձարկման ռեժիմով պատրաստվում է գազով լցնել մոտ 5000 գազի բալոն, ինչից հետո արտադրման ծավալները կրկնակի կավելանան, իսկ հետագայում անխափան աշխատանքի ծավալման դեպքում՝ գործարանը կգործարկվի իր ամբողջ հզորությամբ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին