Պաստորելլո. «Եթե Էվրան «ՄՅու» վերադառնալու հնարավորություն ունենար, կաներ դա»
Գործակալ Ֆեդերիկո Պաստորելլոն, ով ներկայացնում է «Մարսելոնի» պաշտպան Պատրիս Էվրայի շահերը, հասկացրել է, որ իր սանը ցանկացել է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Էվրան մանկունիանցիների կազմում խաղացել է 2006-2014 թթ., որից հետո տեղափոխվել է «Յուվենթուս»։
«Պատրիսը շփվել է Ժոզե Մոուրինյոյի հետ։ Եթե նման հնարավորություն լիներ, նա ամեն բան կաներ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու համար։ Իսկ «Մարսել» տեղափոխության գործում վճռորոշ էր Անդոնի Սուբիսարետայի հետ հանդիպումը»,- Պաստորելլոյի խոսքերը մեջբերել է championat.com-ը։