«Ռեալի» խաղին հետևել է այն դատավորը, ով վարել է Մեսսիի ու Նեյմարի գործերը
Դատավոր Մարթա Սիլվան, ով գլխավորում է «Բարսելոնի» հարձակվողներ Լիոնել Մեսսիի ոև Նեյմարի՝ հարկերից խուսափելու վերաբերյալ գործով մեղադրանքը, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում հետևել է «Ռեալի» խաղին։ Այս մասին տեղեկացնում է championat.com-ը։ Սիլվան մարզադաշտ է ժամանել «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպման ժամանակ, որն ավարտվել է «Արքայական թիմի» հաղթանակով՝ 3։0։ Նա նստել է բարձրակարգ հյուրերի օթյակում՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողքին։
Նշենք, որ Սիլվան «Ռեալի» նախկին տնօրեն է։ Աչքի է ընկնում կոշտ պահանջներով։ Մասնավորապես՝ Սիլվան դատարանից պահանջել է ազատազրկման դատապարտել Մեսսիին։