Մարգարիտա Սիմոնյանը ամերիկացի պաշտոնյային խորհուրդ է տվել հանգստացնող դեղեր ընդունել
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոյանը ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբիին խորհուրդ է տվել հանգստացնող դեղամիջոցներ ընդունել, որպեսզի ապահովի հոգեկան կայունություն: Ավելի վաղ Կիրբին ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողի՝ Գայանե Չիչակյանի հարցից հետո հունից դուրս էր եկել:
«Իհարկե, առաջին հերթին դա այնքան էլ գեղեցիկ չէ: Մեզ միշտ թվացել է, որ դիվանագիտական հաստատություններում ծառայություն անցնող մարդիկ պետք է լինեն զուսպ ու հանգիստ»,-«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է Սիմոնյանը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ում շատ դեղամիջոցներ կան, որոնք կայունացնում են հոգեկանը, դրանք շատ հայտնի մարդիկ են օգտագործում:
«Միգուցե պետք է այդ պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել դրանց վրա»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին