«ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության անհրաժեշտության մասին կարգախոսով»
«Շտապելու կարիք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդեն կա նախընտրական ակտիվություն, սակայն ՀԱԿ-ը դեռ լուռ է։
Նրա խոսքերով՝ այս տարիներին ընթացքում ՀԱԿ-ի դիրքորոշումը, մոտեցումները չեն փոխվել:
«ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո մեր շեշտադրումները նույնն են մնացել` խաղաղություն հաստատելու, հաշտություն, բարիդրացիական հարաբերություններ, այս գաղափարախոսությունն է առաջնային մեզ համար: Բոլորը պետք է հասկանան, թե ինչ է նշանակում 1997 թ-ից հետո տիրող ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը ու որքանով է այն նպաստավոր եղել Հայաստանի զարգացման համար»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Ըստ տնտեսագետի՝ կապիտալը հոսում է այնտեղ, որտեղ կա խաղաղություն ու կայունություն, ցածր հարկեր:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ ՀԱԿ-ը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Ինչ վերաբերում է քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությանը, ապա, ըստ նրա, ընթանում են քննարկումներ ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ հասարակական կազմակերպությունների հետ, իսկ նախընտրական ցուցակի հետ կապված դեռևս հստակություն չկա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի շանսերին, Վահագն Խաչատրյանն ասաց, որ Հայ ազգային կոնգրեսի» հնարավորությունները 2012 թվականին ավելի բարձր էին, բայց այս խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը շանսեր ունի անցումային շեմը հաղթահարելու, նույնիսկ ավելին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան