«Ալաշկերտն» առաջին մարզումն է անցկացրել ուսումնամարզական հավաքի շրջանակներում
Այսօր վաղ առավոտյան «Ալաշկերտի» ֆուտբոլային պատվիրակությունը մեկնել է Անթալիա: Թիմը հանգրվանել է Բելեկ քաղաքի «Բելիս» հյուրանոցում և այսօր առաջին մարզումն է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը:
Անթալյան հավաքին մասնակցում են 24 ֆուտբոլիստներ, այդ թվում` երկու լեգեոներ. իրանցի 23-ամյա կիսապաշտպան Արշիա Ջաբբարին և սերբ 26-ամյա պաշտպան Դանիել Ստոյկովիչը:
Տեղեկացնենք, որ Անթալիայում «Ալաշկերտին» կմիանան ևս երկու լեգեոներ ֆուտբոլիստներ` բրազիլացի 26-ամյա հարձակվող Վալդիր Դա Սիլվա Ֆիլյոն և սերբ 23-ամյա պաշտպան Ուրոշ Նենադովիչը:
Անթալիայում մարզումներին զուգընթաց Հայաստանի չեմպիոնը կանցկացնի 4 ստուգողական հանդիպում: «Ալաշկերտը» Երևան կվերադառնա փետրվարի 13-ին: