«Արարատը» կխաղա ռուսական «Արմավիրի» հետ
«Արարատը» շարունակում է պայմանավորվածություններ ձեռք բերել ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում ստուգողական հանդիպումներ անցկացնելու շուրջ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, փետրվարի 24-ին թիմը կխաղա Ռուսաստանի երկրորդ լիգայում հանդես եկող «Արմավիրի» հետ, որն այդ օրերին ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: Հանդիպումը կկայանա «Բանանցի» մարզաբազայում:
Նշենք, որ «Արմավիրը» գլխավորում է 45-ամյա հայազգի մասնագետ Արսեն Պապիկյանը: Մրցաշրջանի առաջին կեսից հետո ռուսական թիմը ՊՖԼ-ի հարավային գոտում գտնվում է երկրորդ հորիզոնականում և պայքարում ՖՆԼ-ի ուղեգրի համար: