Հայաստանում ազատ ոճի ըմբշամարտի նոր մրցաշար անցկացվեց
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվել է անժամանակ կյանքից հեռացած, իր գործի հավատարիմ նվիրյալ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի անվան ըմբշամարտի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցել են ՀՀ մարզերի ու Երևանի մինչև 23 տարեկան 88 ըմբիշներ։ Մեդալներ են խաղարկվել 9 քաշային կարգերում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հուշամրցաշարն առանձահատուկ էր նրանով, որ դրա ընթացքում առաջին անգամ Հայաստանում կիրառվել է UWW-ի միջազգային չափանիշներին համապատասխանող նոր ցուցատախտակներ, որոնք գործարկվել են միջազգային ֆեդերացիայի՝ UWW-ի տրամադրած հատուկ ծրագրով: Ու քանի որ առջևում՝ մարտի 28-ից ապրիլի 2-ը Հունգարիայում կայանալու է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, այդ իսկ պատճառով էլ հուշամրցաշարի համար ընտրվել էր այսպիսի տարիքային շեմ։
Ըստ քաշային կարգերի` հուշամրցաշարի մրցանակակիր են դարձան. 50 կգ՝ 1․Սենիկ Սերոբյան 2․ Գոռ Միքայելյան 3․ Գրիգոր Բաղդասարյան, 57 կգ՝ 1․ Վազգեն Թևանյան 2․Խորեն Թեմուրյան 3․ Արսեն Հարությունյան 3․ Մխիթար Գրիգորյան, 61 կգ՝ 1․Ղազար Համբարձումյան 2․Նարեկ Դալաքյան 3․Հարություն Բարսեղյան 3․Սիրեկան Ավդալյան, 65 կգ՝ 1․ Գեղամ Գալստյան 2․ Վարդգես Գալստյան 3․Գոռ Բարսեղյան, 3․ Գոռ Թորոսյան, 70 կգ՝ 1․ Խաչատուր Պապիկյան 2․ Վրեժ Քարամյան 3․ Արայիկ Գևորգյան 3․ Արման Անդրիասյան, 74 կգ՝ 1․ Անդրանիկ Գաբրիելյան 2․ Հրայր Ալիխանյան 3․ Արամ Ավագյան 3․ Ֆրունզիկ Մնացյան, 86կգ՝ 1․ Մհեր Մարկոսյան 2․ Արթուր Գալստյան 3․ Մարզպետ Գալստյան. 125 կգ՝ 1․ Հովհաննես Մաղաքյան 2․ Տիգրան Կյուրեղյան 3․ Գոռ Գալոյան:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը հայտնել է, որ 9 քաշային կարգերից 6-ում հաղթողներ են դարձել հենց ՀՀ երիտասարդական ընտրանու անդամները: