Ապագա ընտրակաշառքների գները հասնելու են ընդհուպ մինչև 100 ԱՄՆ դոլարի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ իշխող կուսակցությունը արդեն սկսել է ակտիվորեն նախապատրաստվել կեղծիքներին։
Ըստ թերթի, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող պոտենցիալ թեկնածուներն ու նրանց թիմերի ներկայացուցիչները սկսել են մարդկանց տուն այցելել՝ ՀՀԿ-ական թեկնածուների օգտին քվեարկելու դեպքում խոստանալով գումար տալ։ Նշենք, որ ապագա ընտրակաշառքների գները հասնելու են ընդհուպ մինչև 100 ԱՄՆ դոլարի։
Բայց որպեսզի ՀՀԿ-ականները վստահ լինեն, որ իրենց են ընտրել, տրված գումարը չի կորել, իրենց շտաբի անդամներին հրահանգել են ցուցակագրված մարդկանց բացատրել, որ քվեարկության օրը պետք է ընտրական տեղամասերից իրենց հետ դուրս հանեն մնացած, չքվեարկված քվեաթերթիկների խուրձը։
Իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, ով ասել է. «Երբ որ հստակություն լինի, որ այդ քաղաքացիները կասեն՝ իրենց ովքեր են ասել, որ պետք է հանեք, այն ժամանակ կփորձենք պարզաբանել»։ Նա նաև պնդել է. «Այդ մեխանիզմը, որը դուք փորձում եք քննարկման առարկա դարձնել, չաշխատող մեխանիզմ է վերահսկողության առումով, և կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին