Մոուրինյո. «Ես մանրանկար եմ»
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին անկեղծացել է: Այս անգամ մասնագետն իրեն համեմատել է մանրանկարի հետ և բացատրել, թե ինչու: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես այն մարդկանցից եմ, ովքեր ճիշտ են հասկանում մյուսներին, մարդ, ով իր ընկերակցությամբ իրեն լավ է զգում: Ես մանրանկար եմ, քանի որ ինձ հետ լավ եմ զգում: Դու չես մտածում այն մասին, թե ինչ են խոսում մյուսները, պարզապես անհանգստանում ես ինքդ քո համար, որպեսզի պատրաստ լինես որոշակի պահի:
Ես ճանաչված եմ աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մարզադաշտերում երկրպագուներն արձագանքում են ինձ: Դա սկսվում է վիրավորանքով կամ երգով: Ինձ վրա գոռում են նստել կամ որևէ այլ բան անել: Իսկ ես պարզապես ձեռքս եմ շարժում խաղի վերջում և նրանք երջանիկ են` անգամ լուսանկարվել են ցանկանում:
Երկրպագուների ընկերակցությամբ ես ինձ լավ եմ զգում: Խաղի ժամանակ նրանք ինձ սիրում են: Հնարավոր է` վախենում են ինձանից կամ իմ թիմից, բայց հանդիպումներից առաջ և հետո ամեն ինչ հիանալի է»,- ասել է Մոուրինյոն: