Սերգեյ Միքայելյանը` ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Միքայելյան) դարձել է 2017 թ. ձմեռային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր: Ազատ ոճ 10 կմ մրցաձևում մեր մարզիկը 27.04 արդյունքով գրավել է 3-րդ տեղը:
Նախորդ օրը Միքայելյանը դասական ոճ 10 կմ մրցաձևում 4-րդն էր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նշենք, որ 28-րդ ձմեռային ունիվերսիադան անցկացվում է 2017 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 8-ը` Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որին մասնակցում են 57 երկրների շուրջ 2000 մարզիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան