Սեյրան Օհանյանը համագործակցելու առաջարկով դիմել է Արթուր Բաղդասարյանին. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաև «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին:
Սեյրան Օհանյանը հասկացել է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձով իր շուրջ համախմբված դաշինքը թուլանում է; Եվ նա Արթուր Բաղդասարյանին առաջարկել է ավելի ընդլայնված դաշինքով հանդես գալ: Քանի որ Սեյրան Օհանյանը դեռ գրասենյակ կամ ներկայացուցիչ չունի, որին հնարավոր լինի իր գործունեության վերաբերյալ հարցեր ուղղել և պարզաբանումներ ստանալ, թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել Բաղդասարյանի գրասենյակից:
ՕԵԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը պատասխանել է, որ տեղյակ չէ Արթուր Բաղդասարյանի և Սեյրան Օհանյանի հանդիպման և նման հարցերի շուրջ քննարկման մասին: «Բայց պարոն Բաղդասարյանը բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում»,- հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա