Դարյա Կասատկինա. «Մի քիչ նյարդային իրավիճակ էր»
Ռուսաստանի 4-րդ ռակետ Դարյա Կասատկինան, ով Պետերբուրգի մրցաշարի առաջին շրջանում 6։2, 7։5 հաշվով առավելության է հասել Բելինդա Բենչիչի նկատմամբ, անձնական դիմակայությունում առաջ է անցել հաշվի մեջ՝ 2։1։ Մեկ տարի առաջ Կասատկինան Բենչիչին զիջել է «Ladies Trophy» մրցաշարի կիսաեզրափակչում, սակայն հետո ռևանշի է հասել Մոսկվայում։
«Իհարկե, մի քիչ նյարդային իրավիճակ էր, որ առաջին շրջանում պետք է հանդիպեմ մի թենիսիստուհու հետ, որի հետ մեկ տարի առաջ խաղացել եմ կիսաեզրափակչում։ Ուստի մի փոքր ճնշում էի զգում, բայց հուսով եմ, որ հաջորդ խաղից առաջ ամեն բան լավ կլինի»։
Ավելացնենք, որ երկրորդ շրջանում Կասատկինան կխաղա Նատալյա Վիխլյանցևայի հետ։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։