Դոմինիկա Ցիբուլկովա. «Շարապովայի մասին իմ կարծիքը չի փոխվել»
Պետերբուրգի «Պրեմիերայի» երկրորդ ռակետ Դոմինիկա Ցիբուլկովան մրցաշարում մեկնարկից առաջ հերթական անգամ մեկնաբանել է Մարիա Շարապովայի մասին աղմուկ հանած իր խոսքերը։
«Իմ կարծիքը Շարապովայի մասին ոչ մի կերպ չի փոխվել։ Ես ասել եմ այն, ինչ ցանկացել եմ ասել։ Չեմ հրաժարվում իմ բառերից։ Բոյկոտ, ինչպես բիաթլոնիստնե՞րն են անում։ Ես ոչինչ չգիտեմ նրանց բողոքների մասին, նաև շատ չեմ հասկանում դոպինգի թեմայից»,- Ցիբուլկովայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Շարապովան որակազրկվեց դոպինգ օգտագործելու համար, Ցիբուլկովան հայտարարել է, որ ռուս թենիսիստուհին շատ տհաճ մարդ է։
«Ես չեմ ցավում Շարապովայի համար և հաստատ չեմ կարոտի նրան։ Շատ տհաճ մարդ է։ Ամբարտավան է ու սառը։ Երբ նստում ենք հանդերձարանում, նա նույնիսկ չի բարևում»,- նշել էր Ցիբուլկովան։