Քաղաքական 13:40 01/02/2017

Ապօրինի հարստացման հանցակազմը կօգնի խոշոր ձկներին բռնել գլխից. Կարեն Զադոյան

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայաստանի իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարծում է, որ կոռուպցիայի հետ կապված խնդիրները երկու մակարդակում են՝ հանրային սեկտորում կամ հենց նույն վարչական կոռուպցիան և քաղաքական կոռուպցիան։

Երկրորդ մակարդակը, Զադոյանի խոսքով, շատ վտանգավոր է ու սպառնալիք ազգային անվտանգությանը։

Այսօր «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ Զադոյանը հայտարարեց, որ հանրային սեկտորում կոռուպցիան վերացնելու համար պետք է կարգավորել իրավական ակտերը, նվազեցնել քաղաքացիների շփումը պաշտոնյաների, հանրային ծառայողների հետ, պարզեցնել ընթացակարգերը։

«Արդյոք կա՞ քաղաքական կամք Հայաստանում վերացնել վարչական կոռուպցիան։ Ես պետք է ասեմ, որ քաղհասարակության կազմակերպությունների կողմից վերջին 2-3 տարիների աշխատանքները արդյունք են տվել և այսօր համապատասխան կամքը ձևավորվում է կառավարության կողմից, և ես վստահ եմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի սա մինչև վերջ տանել», -ներկայացրեց Զադոյանը՝ վստահեցնելով, որ քաղաքացին առաջիկա տարիների ընթացքում լուրջ փոփոխություն կզգա։

Զադոյանի խոսքով, Հայաստանը ոչնչով չի զիջում Վրաստանին և կան նախադրյալներ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություններ գրանցելու համար։

Ինչ վերաբերում է քաղաքացիական կոռուպցիայի դեմ պայքարին, ապա Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահն ասաց, որ այս ոլորտում «լուրջ մեխանիզմներ» պետք է ներդրվեն։ Այդ ուղղությամբ Զադոյանին ու նրա աջակիցներին հաջողվել է զգալի փոփոխություն գրանցել.

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կոռուպցիան ստանում է արյան տեսք, բոլորի մոտ այդ կարևորությունը արթնացավ, և ապրիլյան պատերազմից հետո շատ ավելի առարկայական դարձավ քաղաքացիական հասարակության ու կառավարության համագործակցությունը»։

Իսկ որպես համագործակցության արդյունք, Զադոյանը մատնանշեց ապօրինի հարստացման քրեականացումը, որը սպիտակ գիծն էր և որին շատերն էին սպասում։

«Կառավարության անդամների հետ մի խորհրդակցության ժամանակ հանրապետության նախագահը հայտարարեց, որ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել։ Մենք կարծում ենք, որ ապօրինի հարստացման հանցակազմը այն օգնությունն է մեր իշխանություններին, որը հնարավորություն կտա խոշոր ձկներին բռնել գլխից», -հայտարարեց Զադոյանը։

Նա նաև նշեց, որ ստեղծվելու է հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են անանուն հայտարարություն տալ կոռուպցիոն հանցագործությունների մասին՝ չբացահայտելով իրենց ինքնությունը։ Այդ պարագայում, իրավապահ մարմինը ապահովելով հետադարձ կապ ահազանգողի հետ չի կարող իմանալ, թե ով է հաղորդումը տվող անձը։

Կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին, ըստ Զադոյանի, ներդրվելու է նաև հակակոռուպցիոն մասնագիտական մարմին։

«Մենք այդ մարմնի երկու մոդել ենք առաջարկել. Ունիվերսալ՝ կրթում, կանխարգելում և պատժի իրականացում, իսկ երկրորդ մոդելը առաջարկվում է, որ ունենա կրթական ու կանխարգելիչ գործառույթներ և կարող է լինել առանձին իրավապահ մարմին, որի համար որպես բազա կարծում եմ, կարող  է ծառայել Հատուկ Քննչական ծառայությունը, որը կկարողանա քննել քրեական գործերը», -ներկայացրեց Զադոյանը։

Նա նաև նշեց, որ ստեղծվելու է հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են անանուն հայտարարություն տալ կոռուպցիոն հանցագործությունների մասին՝ չբացահայկտելով իրենց ինքնությունը։ Այդ պարագայում, իրավապահ մարմինը ապահովելով հետադարձ կապ ահազանգողի հետ չի կարող իմանալ, թե ով է հաղորդումը տվող անձը։

Կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին, ըստ Զադոյանի, ներդրվելու է նաև հակակոռուպցիոն մասնագիտական մարմին։

«Մենք այդ մարմնի երկու մոդել ենք առաջարկել. Ունիվերսալ՝ կրթում, կանխարգելում և պատժի իրականացում, իսկ երկրորդ մոդելը առաջարկվում է, որ ունենա կրթական ու կանխարգելիչ գործառույթներ և կարող է լինել առանձին իրավապահ մարմին, որի համար որպես բազա կարծում եմ, կարող  է ծառայել Հատուկ Քննչական ծառայությունը, որտեղ կկարողանան քննել քրեական գործերը», -ներկայացրեց Զադոյանը։

Նախանշված ծրագրերի կատարման արդյունքում, Զադոյանի խոսքով, քաղաքացին պետք է զգա փոփոխություններն իր մաշկի վրա, իսկ երկնագույն էկրաններից գեղեցիկ ճառերը ոչ մի փոփոխություն չեն կարող տալ և պետք է աշխատել։

«Ամբողջ աշխարհը կոռուպցիայի դեմ հաղթահարումը տեսնում է եռաչափ մոտեցմամբ՝ կրթություն, որի շրջանակներում պետք է ստեղծել անհանդուրժողականություն կոռուպցիա երևույթի նկատմամբ և դա պետք է լինի այնպես անհանդուրժելի, զարհուրելի, ինչպես Հայաստանում կարող է դիտվել մանկապղծությունը։ Այդպիսի հանցագործություն պետք է դառնա կոռուպցիան, որ հասարակությունը չհանդուրժի կոռուպցիոներներին», -ասաց Զադոյանը։

Նշենք, որ «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավը մշակվել է Հայաստանի կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարում փորձագետների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:

Այսօրվա հանդիպման ժամանակ ներկայացվեց Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ պատրաստված «Կանգնեցնենք կոռուպցիան» անիմացիոն ֆիլմը, որի միջոցով Հայաստանի համար կոչ է արվում զերծ մնալ օլիգոպոլիայից, շահերի բախումից, ապօրինի հարստացումից, ընտրողների ձայների գնելուց: Իսկ կոռուպցիայից զերծ երկրի համար ԵՄ-ն հետևյալ տեսլականն է ներկայացնում՝ աշխատանք, կյանք, ապագա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}