Մաուրիսիո Պոչետինո. «Տոտենհեմը» երկու միավոր կորցրեց»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հիասթափված է «Սանդերլենդի» հետ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում արձանագրված գոլազուրկ ոչ-ոքիից։
«Մենք հիասթափված ենք։ Համարում եմ, որ «Տոտենհեմը» 2 միավոր կորցրեց։ Առաջին խաղակեսում գոլային պահեր ստեղծելը հեշտ չէր, ինչը բավական տարօրինակ է։ Սակայն երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղացինք ու հաղթանակի հնարավորություններ ունեինք։
Սա լավագույն երեկոն չէ մեզ համար, բայց նաև դասը յուրացնելու լավ հնարավորություն է։ Անհրաժեշտ է առաջին իսկ րոպեից գրոհել նույն նվիրվածությամբ, ինչպես երկրորդ խաղակեսում»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։