Պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին քննարկել են երկկողմ և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, շեշտելով անվտանգության և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնումն ու զարգացման միտումները, նշել է, որ հարևանների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության վարած քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության սկզբունքի վրա:
ՀՀ պաշտպանության նախարարն էլ իր հերթին, կարևորելով տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը, նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ ընդլայնել համագործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարարին
- Թե Հայաստանի, թե Իրանի շահերը տարածաշրջանում այս պահին համադրելի են. իրանագետ
- Իրանագետ. «Ռազմական ոլորտում հայ-իրանական համագործակցությունը երկկողմ փոխշահավետ է»
- Վիգեն Սարգսյան. Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել համագործակցությունը
- ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան
- Վիգեն Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն