ԱՎԾ. Ամուսնությունները նվազել են 7,4%-ով
2015-ի համեմատ 2016 թվականին ամուսնալուծությունների թիվը նվազել է 0.6 տոկոսով: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Ամուսնալուծություն 3 648 դեպք է գրանցվել, նախորդ տարվա համեմատ նվազել է 0.6 տոկոսով, 1000 բնակչի հաշվով մեկ ամուսնալուծություն է ստացվում»,-ասաց նա:
ԱՎԾ ներկայացուցչի տվյալներով, 2016 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է 16 294 ամուսնության դեպք՝ յուրաքանչյուր հազար բնակչության հաշվով 5 ամուսնական զույգ է գրանցվել:
«2016-ին գրանցված ամուսնությունների թիվը 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է 7,4%-ով»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան