Սպորտ 15:29 01/02/2017 Հայաստան

Գագիկ Սարգսյան. «Սերգեյ Միքայելյանի արդյունքը պետք է հիմք ընդունել ու հաջողությունը զարգացնել»

Հայաստանի դահուկային ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի առաջատար դահուկորդ Սերգեյ Միքայելյանի մրցելույթների առիթով, ով օրերս Ալմաթիում կայացած ձմեռային ուսանողական համաշխարհային խաղերի ժամանակ աննախադեպ հաջողություն էր գրանցել` նվաճելով բրոնզե մեդալ:

«Առաջին անգամ էինք մասնակցում ձմեռային ուսանողական համաշխարհային խաղերին: Մեր առաջատար Սերգեյ Միքայելյանը բոլորիս ուրախացրեց: Այս հաջողությունը պետք է ուղղակի հիմք ընդունել և միջազգային խոշոր մրցաշարերում ավելի մեծ արդյունքներ գրանցել: Սերգեյի համար տարին ևս հագեցած է: Փետրվարի 17-19-ը նա, մրցաշրջանի ընթացքում արդեն 3-րդ անգամ, կմասնակցի Էստոնիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին,  որից անմիջապես հետո կմեկնի աշխարհի առաջնության մրցավայր»,- տեղեկացրեց փոխնախագահը:

Հայաստանում ձմեռային մարզաձևերի զարգացման համար կան նախապայմաններ, բայց չկան հաջողություններ: Սա այն դեպքում, երբ նախկինում մարզաձևերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր ու լայնամասշտաբ: Ինչո՞ւմն է կայանում խնդիրը և ի՞նչն է խանգարում հայ մարզիկներին, այսպես մեկնաբանեց Գագիկ Սարգսյանը.

«Մեր հասարակությունը նոր չի սկսում հասկանալ կամ սովորել դահուկային մարզաձևը: Ես ինքս դահուկորդ եմ եղել և մեր գյուղում, որն այնքան էլ այս մարզաձևի առումով առաջատարներից չէր, դպրոցում սովորեցնում էին դահուկ մարզաձևը: Գրեթե բոլոր դպրոցներն ապահոված էին գույքով: Տարին 2 անգամ անցկացվում էր խոշոր մրցաշար և բոլոր մարզադպրոցները մասնակցում էին: Ցավոք, Խորհրդային Միության փլուզումից հետո խնդիրներ առաջ եկան, բայց վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվում` մարզաձևը կրկին զարգացնելու և մասսայականացնելու համար: Առաջին խնդիրը գույքն է: Ցավոք, այն մաշվում է և բավարար չէ: 2017/18 թթ. մրցաշրջանի համար ունենք պայմանավորվածություն Նորվեգայի մեր գործընկեր ֆեդերացիայի հետ, և նրանք կօգնեն մեզ գույքով և հանդերձանքով, որոնք բավական թանկ արժեն: Մենք փորձում ենք և կփորձենք հավատարիմ մնալ հին ավանդույթներին»:

Panorama.am-ի այն հարցին, թե Կորեայում 2018 թ. կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար ունե՞նք արդյոք ուղեգիր և ո՞ր մրցաշարերն ու ո՞ր հորիզոնականներն են վարկանիշ ապահովում, Հայաստանի դահուկային ֆեդերացիայի փոխնախագահը բացատրեց, որ այստեղ համակարգը մի փոքր այլ է և բարդ:

«Ուղեգիր կոչվածը մեր մարզաձևերում կոչվում է քվոտա: Տարին բաժանված է ժամանակահատվածների և կան վարկանշային աղյուսակներ: Վերջին աղյուսակը կհրապարակվի 2018 թ. հունվարի 20-ին: Հենց այդ ժամանակ վերջնական կորոշվի, թե որ երկիրը որքան քվոտա կունենա: Կախված է այն հանգամանքից, թե երկրի լավագույն ներկայացուցիչներն ինչպիսի արդյունքներ կգրանցեն: Մեր ֆեդերացիան, մեր մարզիկները զբաղեցնում են միջին հորիզոնականներ:

Սոչիի օլիմպիադայից սկսած հաղթահարել ենք այն փուլը, որ մեզ ուղղակի տալիս էին մասնակցության քարտեր: Բայց այնպես էլ չէ, որ ունենք ընդգծված առաջատարներ` աշխարհի մասշտաբով, ովքեր միանգամից ապահովում են իրենց տեղը: Դրան զուգահեռ ունենք առաջատար` Սերգեյ Միքայելյանը, որի զբաղեցրած հորիզանականն ու նրա ցույց տված արդյունքները հնարավոություն են տալիս ևս մեկ քվոտա ունենալու: Ամեն ինչ կախված է նաև մրցակիցներիդ մրցելույթներից: Եթե ունենանք մարզիկ, ով աշխարհի 300 լավագույնների շարքում կլինի, հնարավորություն կունենանք ևս մեկ քվոտա վաստակել»,- ասաց Սարգսյանն ու ավելացրեց, որ ամեն ինչ դեռ առջևում է և իրենք ձգտելու են գոնե պահպանել Սոչիի քվոտաների տեղը:

Փոխնախագահը նաև անդրադարձավ ձմեռային մարզաձևերի անկանխատեսելիությանն ու մասնավորապես նշեց, որ լինում են դեպքեր, երբ միայն մարզիկի պատրաստվածությունը բավարար չի լինում հաղթելու համար: Կարող է խանգարել անգամ եղանակը` նպաստելով մի մարզիկի հաջողությանը, միևնույն ժամանակ` վնասելով մյուսին:

«2015 թ. նոյեմբերին Սերգեյ Միքայելյանը Ֆինլանդիայում մասնակցեց Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը և առաջ անցավ այնպիսի աշխարհահռչակ մարզիկից, ինչպիսին Դարիո Կալոնիան է, բայց արդեն աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Կալոնիան 3-րդն էր, իսկ մեր մարզիկը 50-րդը: Կամ 2007 թ. Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ եղանակը փոխվեց 4 անգամ: Բելառուս մարզիկը մեկնարկեց սկզբում, բախտը բերեց և նա բարենպաստ պայմաններում սահեց ու դարձավ չեմպիոն, մյուսները մեծ դժվարությամբ հատեցին եզրագիծը` հալված ձյան պատճառով: Այդպիսի դեպքեր շատ կան: Մարզաձևն անկանխատեսելի է և չես կարող ասել, թե ինչ կլինի»,- շեշտեց փոխնախագահը:

Վերջում Գագիկ Սարգսյանը հավելեց, որ ներկայիս սերնդին արժանի փոխարինողներ կան, ովքեր կարող են բարձր նվաճումներ ունենալ: Մարտի սկզբին տեղի կունենա Հայաստանի երիտասարդների և պատանիների առաջնությունը, որից հետո կներկայացվի, թե նույն մարզիկներն ինչպիսի աճ են գրանցել վերջին մեկ տարվա ընթացքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:22
Արմինե Օհանյան. Ընտանիքը սկսել է նմանվել «Չախ չախ թագավորին»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն,...
Աղբյուր` Panorama.am
15:15
37 ոստիկան ազատվել է աշխատանքից
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել...
Աղբյուր` Panorama.am
15:12
Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի SMS ուղարկի. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
«Նախկին պաշտոնակատարին ընտրեցիք նույն դրական ներկայացմամբ, որի գործունեության  վերաբերյալ ոչ մի թթու խոսք ոչ մի անգամ չեք հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ամենաբարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյանը՝ երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև լարվածության մասին
«Ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:55
Լևոն Քոչարյան. Արցախի կորուստը, ռազմաքաղաքական ղեկավարության գերությունը նաև հարվածում է ՌԴ հեղինակությանը
«Մեր միակ գործիքը որպես պետություն, իշխանությունները և բոլորս բոլոր հնարավոր տեղերում պետք է բարձրաձայենք այն խայտառակության մասին, որը...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՔԿ. Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:24
Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքը հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
14:01
Շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիրներին. ՔՊ-ական
«Մեր խմբակցությունից եղել է արձագանք Բաքվի դատավարությանը Ռուստամ Բաքոյանի կողմից»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ստեղծվում է բողոքներ ներկայացնելու միասնական հարթակ. ի՞նչ կշահի սպառողը
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդառնա նաև...
Աղբյուր` Panorama.am
13:19
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է երկրի պատրաստակամությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո վերականգնելու...
Աղբյուր` Panorama.am
13:01
Կիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ղալումյան
«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքին է, գնացեք, պահեք»
Աղբյուր` Panorama.am
12:56
Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}