ԱՄՆ դեսպան. Մարդու իրավունքների ոլորտում անհանգստացնող միտումներ ենք նկատել
«Անկեղծ կլինեմ, մենք մարդու իրավունքների ոլորտում անհագստության տեղիք տվող միտումներ ենք նկատել»: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Մինչ մտահոգություններին անցնելը, դեսպանը կարևորեց, որ Հայաստանը կարողացել է ապահովել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում իր առաջատար դիրքը, ինչը մեծամասամբ պայմանավորված է միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությամբ:
«Սա, իրոք, օրինակելի նմուշ է կառավարության ու քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի: Բայց եթե կառավարությունը ցանկանում է թրաֆիքինգի դեմ պայքարի ջանքերն արժանվույնս գնահատվեն և շարունակի առաջատար լինել, կառավարությունը պետք է անհապաղ վերականգնի աշխատանքային տեսչության գործունեությունը, հակառակ դեպքում շատ դժվար է բացահայտել ու պարզել աշխատանքային թրաֆիքինգի դեպքերը, հատկապես երեխաների դեպքում»,-ասաց նա:
Դեսպանն այս ոլորում մեծ առաջընթաց է համարում ՀԿ-ների մասին օրենքի ընդունումը, կարծում է, որ դա կօգնի, որ կազմակերպությունները ֆինանսապես անկախ լինեն ու կայուն լինեն:
Դեսպանը տպավորվածէ նաև ՊՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված մարդու իրավունքների ու բարեվարքության կենտրոնի, թեժ գծի ստեղծմամբ:
«Վերջին 15 ամիսներին նաև անհանգստության տեղիք տվող զարգացումներ են եղել: 2015-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված. Դեսպանատան համար շատ ցավալի էր ընտրակեղծիքների մասին հաղորդումները, որոնք ներկայացվեցին դիտորդների, լրատվամիջոցների կողմից»,-ասաց դիվանագետն ու հիշեցրեց, որ դեսպանատունը կոչ էր արել թափանցիկ կերպով հետաքննություն անցկացնել բոլոր հաղորդումների վերաբերյալ, խախտումներ թույլ տված բոլոր անձանց պատժել:
Հիշեցրեց, հանրաքվեից հետո դեսապանատունը հրապարակավ հայտարարեց, որ այն մարդիկ, ովքեր կեղծքիներ են թույլ տվել կամ միջամտել են , չեն կարողանա մասնակցել դեսպանատան ծրագրերին: Դեսպանն այսօր անուններ չհրապարակեց, բայց ասաց, որ որոշմանը հետամուտ են եղել:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ նախորդ տարվա հուլիսյան դեպքերի մասին
- ԱՄՆ դեսպանը համամիտ է նախագահ Սարգսյանի հետ
- ԱՄՆ դեսպան. Մենք Միացյալ Նահանգների կառավարությունն ենք ներկայացնում, Ջեյմս Բոնդի ֆիլմից չենք
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնավարման չորս գերակայությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան