Ջոշուա. «Նման եմ երիտասարդ ու քաղցած առյուծի»
IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան խոսել է ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ ապրիլի 29-ին կայանալիք մենամարտի մասին և հայտնել, թե ինչի շնորհիվ է մտադիր հաղթել: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Իմ նպատակն է մարզական կարճ կարիերայիս ընթացքում անել առավելագույնը: Ուզում եմ նվիրվել բռնցքամարտին ու լինել լավագույնն աշխարհում: Հիմա ես նման եմ քաղցած ու երիտասարդ առյուծի: Սա հիանալի զգացողություն է և ինչ-որ նոր բանի սկիզբ:
Հիմա բոլոր իմ մտքերը պտտվում են Կլիչկոյի հետ առաջիկա մենամարտի շուրջ: Վլադիմիրը չի սիրում «մտքի խաղեր»: Իմ բաղադրատոմսը հասարակ է. մի մտածեք արդյունքի մասին: Անհանգստացեք նրա համար, թե ինչ պետք է անել այսօր, վաղն ու մյուս օրը: Այդ ժամանակ կլինի արդյունք»,- ասել է Ջոշուան: