
Սոցիալապես անապահով ընտանիքները դեռևս չեն ստացել հունվար ամսվա նպաստը. «Ժողովուրդ»
Սոցիալապես անապահով ընտանիքները դեռևս չեն ստացել հունվարի համար նախատեսված նպաստը, այնինչ՝ այդ գումարները պետք է վճարված լինեին մինչև հունվարի 25-ը: Եվ հիմա տասնյակ հազարավոր ընտանիքներ հայտնվել են անելանելի դրության մեջ, քանի որ չեն կարող մուծել կոմունալ վարձավճարները:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նպաստների ուշացման իրական պատճառը բյուջեում համապատասխան միջոցների բացակայությունն է, այլ կերպ ասած՝ ուղղակի փող չկա: Այդ փաստն անուղղակի երևաց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝
«Ժողովուրդ»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան տրամադրած պարզաբանման մեջ. «Նպաստների վճարման ուշացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հունվար ամսին աշխատանքային ամիսը սկսվել է ուշ՝ հունվարի 9-ից, հետևաբար օրենքով սահմանված գործընթացները, ինչպես նաև ֆինանսական տարին ևս սկսել են ուշ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ վճարումներն այս շաբաթվանից սկսած կիրականացվեն»,-նշված է նախարարության պարզաբանման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին