ԱՄՆ կառավարությունը շարունակում է ԼՂ խաղաղ կարգավորումը դիտարկել առաջնահերթ և մեծ կարևորության հարց. Դեսպան
«Իմ առաջին խոշոր ելույթը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերին: Այս 15 ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական և տնտեսական համայնապատկերը, ինչպես նաև ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում»,- Հայ-ամերիկյան առևտրային պալատում ունեցած ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Նրա խոսքով, այս ամիսների ընթացքում և առավելապես ապրիլյան ողբերգական բախումներից հետո իր համար պարզ է դարձել, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե հայերի, և թե Հայաստանի միջազգային և սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում ընդհանուր նպատակներին և այն գերակա ուղղություններին, որոնք սահմանել են ինքն ու դեսպանատունն իրենց համար:
«Օրինակ, Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահամանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ ղարաբաղյան հիմնախնդիրը հետ է պահում Հայաստանին իրացնելու իր մեծ ներուժը:
Ռ. Միլսը նաև նշեց, որ դեսպանատունը, ԱՄՆ կառավարությունը և ինքն աշխատելով Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցումը բխում է տարածաշրջանի շահերից
- Հայաստանում ԱՄՆ դեսպան լինելը լավագույն գործն է աշխարհում. Ռիչարդ Միլս
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան