Հայ փոքրիկ երգիչները ճապոներենով տասը երգ կձայնագրեն
«Հայ Փոքրիկ Երգիչներ»-ը չորս օրում պետք է ձայնագրեն 10 ստեղծագործություն ճապոներենով: Լրագրողների հետ հանդիպմանը «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանն ասաց երգերը ձայնագրվում են ճապոնական հայտնի «Վիկտոր Էնթերթեյնմենթե կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:
Ճապոնական կողմից Երևան է եկել 4 մասնագետ՝ կազմակերպության տնօրենը, հնչյունային ռեժիսորը, պրոդյուսերը, լուսանկարիչը: Հյուրեն այս օրերին բացի ձայնագրման աշխատանքներին հետևելուց այցելում են տեսարժան վայրեր: Այս օրերին արված նկարահանումները հետագայում ֆիլմի կվերածվեն:
«Վիկտոր Էնթերթեյնմենթ» կազմակերպության պրոդյուսեր Հիրոշի Նագանոն պատմեվ, որ փոքրիկ երգիչների կատարումները լսել է պատահաբար հեռուստատեսությամբ:
«Շատ տպավորված էինք, ցանկացանք, որ այդ երեխաներն անպայման երգեն ճապոնական երգեր»,-ասաց Նագանոն:
Մանրամասները՝ տեսանյութում: