Արտեմ Ասատրյանը՝ նոր փոխնախարարի մասին
«Բնականոն պրոցեսը է և, ընդհանրապես, պետական կառավարման համակարգում սերնդափոխությունը դա առողջ գործընթաց է, պետք է շարունակական լինի»,- լրագրողներին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարգը երիտասարդանո՞ւմ է, նոր տեղակալ եք ունենալո՞ւ:
Նշենք, որ այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ օրեր առաջ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար 66-ամյա Ֆիլարետ Բերիկյանը, մոտ օրերս այս պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական 28-ամյա Աշոտ Մարգարյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ շուտ չէիք նախաձեռնում համակարգի երիտասարդացում, նախարարն ասաց. «Շուտ և ուշը, կարծում եմ, շատ հարաբերական է»:
Հարցին, թե ոլորտի հետ կապ ունի՞, հույսեր կարո՞ղ ենք կապել, Ա. Աստարյանն ասաց. «Հույս պարտադիր պետք է կապել»:
Նախարարը լսելով հաջորդ հարցը, թե ի՞նչ խնդիր եք դնելու իր առաջ, հարցով պատասխանեց. «Իր-ն ո՞վ է: Կարո՞ղ եք ասել, իմանամ»:
Դիտարկմանը, թե վարչապետի օգնականը, ով պետք է նշանակվի փոխնախարար, Արտեմ Ասատրյանը նշեց. «Բերեք խոսենք այդ մասին այն ժամանակ, երբ ունենանք որոշում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին