Մշակույթ 10:15 01/02/2017 Հայաստան

«Արծվաբույն». Քարերի հետ մեջք-մեջքի տված

Փետրվարի 7-ին և 8-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» պիեսի բեմադրության պրեմիերան: Բեմադրության ռեժիսորն է Դավիթ Հարությունյանը, բեմադրող նկարիչը՝ Սեդրակ Վելիկոդնին, կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը: Ներկայացման մեջ հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստ  Ջուլիետա Ստեփանյանը, Անդրանիկ Զաքարյանը, Մարիամ Դավթյանը, Ծովինար Մարտիրոսյանը և ուրիշներ:  «Արծվաբույնը» նվիրվում է Արցախյան ազատամարտին։

Panorama.am-ի հետ զրույցում ռեժիսոր Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչու է որոշել նման բեմադրությwunամբ հանդես գալ. «Վաղուց կար նման ձգտում, վաղուց էի հետաքրքրված այս թեմայով որևէ ներկայացում բեմ բարձրացնել։ Առհասարակ, արվեստի մարդը պարտադիր պիտի լսի ու զգա ժամանակի զարկերը, ավելին, նայի առաջ, տեսնի այն։ Դա, իհարկե, հեշտ չէ։ Այսօր, ինչպես երբևէ անհրաժեշտ է անդրադառնալ մեր ինքնության հարցերին, մեր արագ ընթացող ժամանակին, իրադարձություններին ու մարդկային ճակատագրերին: Համոզված եմ, որ մեր նորագույն պատմության մասին պետք է շատ մտմտանք և անդադար նոր ստեղծագործություններ ծնենք: Այս առումով ահագին անելիքներ ունեցել ենք և ունենք։

Ազատամարտի թեմային վերաբերող հետաքրքիր և ուշադրության արժանի կինոնախագծեր ունենք, սակայն շատ քիչ։ Նույնը չեմ կարող ասել թատերարվեստում դրա անդրադարձի մասին։ Չնայած այն բանի, որ արվեստը չի ընդունում ցանկացած տեսակի պարտադրանքներ կամ թելադրանք, այնուամենայնիվ, թատրոնը միշտ էլ ի զորու է իր ժամանակակցին  ներկայացնել ու բացահայտել այս կամ այն խնդիրը:  Նոր թատերգությունն, ինչ խոսք, ազատագրական պայքարի մասին արել է մի քանի փորձ։ Արձակագիրները գրել են իրական և ոչ իրական պատմություններ։ Իսկապես, ինձ մղող առաջին ուժը հենց այդ ցանկությունն էր։  Սա կարծես նաև պարտքի զգացումի պես մի բան է, որն անընդհատ կուտակվում է քո մեջ։ 

Ամիսներ շարունակ փնտրում էի նման մի ստեղծագործություն։ Այնպիսի մի բան, որտեղ բոլորը լինեին ռեալ, հոգեհարազատ և առանց որևէ վերամբարձ ճառերի, առանց պաթոսի։  Փնտրտուքների ժամանակ գրողներից մեկի օգնությամբ իմացա, որ  Հրաչ Բեգլարյանն ունի մի այդպիսի պիես: Պիեսի առաջին տարբերակը կոչվում էր «Օրը» և այդ ժամանակ դեռ չէր տպագրվել: 2015 թվականին հեղինակի հետ համաձայնեցնելով և անկաշկանդ համատեղ ստեղծագործելու արդյունքում «Օրը» պիեսը դարձավ այժմյան «Արծվաբույնը»:  Պիեսի բեմադրական աշխատանքները սկսվել են 2015 թվականից»:

Նա ասաց, որ ներկայացման առաջնախաղը պետք է կայանար Ստեփանակերտում՝ 2016 թվականի մայիսյան տոների ժամանակ, սակայն  տեղի ունեցան ապրիլյան դեպքերն ու ամեն ինչ ժամանակավորապես դադարեցվեց:

«Այդ իրադարձությունները մեզ ավելի շատ լարեցին, ձգեցին ու պարտավորեցրեցին»,- ընդգծեց Դ. Հարությունյանը:

Հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո  ներկայացման մեջ որևէ բան փոխեցի՞ք, ռեժիսորն ասաց. «Ոչ թե նյութը փոխեցինք, այլ մեր ներսում ինչ-որ բան փոխվեց: Դժվարանում եմ ասել, որ դա պատահական զուգադիպություն էր։ Չգիտեմ․․․ Պիեսում դեպքերը տեղի են ունենում 1990-ականների սկզբներին, արցախյան ռազմաճակատի սահմանամերձ Քարակապ գյուղում: Իրադարձությունները հասնում են մինչև մեր օրեր։ Հնարավորինս ընդգծել ենք երեկվա և այսօրվա ամենակարևոր աղերսները:

«Արծվաբույնը» ժամանակակից է։  Այն մեր 25 տարիների տառապանքների, մտածմունքների, հաղթանակների և վերապրած զանազան հույզերի մասին է: Անշուշտ, հնարավոր չէ այդ ամենը տեղավորել 2,5 ժամվա մեջ։  Հեղինակը պիեսի մեջ  ներառել է նաև մի քանի իրական դեպքեր»:

Խոսելով ներկայացման նախապատրաստական աշխատանքների մասին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ բեմադրող նկարչի հետ  նայել են մի շարք լուսանկարներ, տեսանյութեր՝ արված ռազմի դաշտում, փորձել են  ստանալ այդ պատկերները, փոխանցել շունչը, միաժամանակ տեղ տալով մի շարք թատերական  լուծումների: Նրա խոսքով, հետաքրքիր ստեղծագործական որոնումների շրջան են անցել նաև ներկայացման կոմպոզիտորի հետ, ում նրբին ու զգայական ստեղծագործությունները զգույշ ու խնամքով են անցնում ողջ ներկայացման միջով։ 

«Թեման անասելի պարտավորեցնող է և այդ իսկ պատճառով մի շարք նախասիրություններից ու երևակայություններից հետ կանգնեցի։  Քարերի հետ մեջք-մեջքի տված մարդկանց ճակատագրերի մասին այլ լեզվով էր պետք խոսել… Ծանր  թեմա է, ներկայացումը՝ նույնպես, չնայած տեղ-տեղ այն ողողված է հումորով։ Այս բոլոր մտածմունքների մեջ մարդկանց թևեր տվող և վաղվա օրվա հանդեպ հույս ներշնչող բաներ էլ կան։ Եվ արվեստը արվեստ չէ, եթե այն չի թևավորում, չի ոգեշնչում, չի բարձրացնում, չի գոտեպնդում ու չի լուսավորում»,- ասաց ռեժիսորը:

Դ. Հարությունյանի խոսքով, «Արծվաբույն»-ն իր հիմնական ասելիքով, բոլոր բաղադրիչներով,  ռազմավարական նշանակություն ունեցող ներկայացում է:

Այս տարվա ընթացքում «Արծվաբույն»-ը պետական ծրագրի շրջանակներում կցուցադրվի Վանաձորում, Գյումրիում, Գորիսում, Կապանում ու Ստեփանակերտում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}