
Հովիկ Աբրահամյանի 13 կողմնակից ՀՀԿ-ն լքելու դիմում է ներկայացրել
Հանրապետական կուսակցության նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները, Արարատի մարզից, դիմում են ներկայացրել Հանրապետական կուսակցության գրասենյակ՝ կուսակցությունից դուրս գալու մասին։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը եղեկացրեց, որ կուսակցությունն ստացել է 13 դիմում։
Հեռացողների շարքում են ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ նախկին ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը և այլք։
«Նրանք այժմ նախկին կուսակիցներ են», -փոխանցեց Թադևոսյանը։