Սոցիալապես անապահով ընտանիքներն այսօրվանից ստանում են հունվար ամսվա նպաստը. Նախարար
Այսօրվանից արդեն սկսվել են սոցիալապես անապահով ընտանիքների՝ հունվար ամսվա համար նախատեսված նպաստի վճարումը: Լրագրողներին այս մասին տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նաև բացատրեց, թե ինչու է հունվարի նպաստների վճարումն ուշացել. «Յուրաքանչյուր տարի անապահով ընտանիքների հունվարի նպաստը տրվում է ամսվա վերջին կամ փետրվարի սկզբին: Դա պայմանավորված է այն գործընթացով, որ յուրաքանչյուր ամիս բնականորեն տեղի է ունենում: Ամեն ամսվա 1-8-ը մարզպետարանների տարածքային գործակալությունները ձևավորում են տվյալ ամսվա բազաները, փոխանցում կենտրոն, որտեղ կենտրոնացվում է, դրանից հետո համադրումներ են կատարվում տարբեր տեղեկատվական շտեմարանների հետ, ձևավորվում է տվյալ ամսվա վճարման բազան մինչև ամսի 14-ը, որից հետո ֆինանսավորման հայտ, ցուցակների տպագրություն և այլ գործընթացներ են տեղի ունենում, մոտավորապես ամսի 20-22-ից սկսվում են վճարումները: Հաշվի առնելով այն, որ այս տարի առաջին աշխատանքային օրը հունվարի 9-ն էր, այդ 7-8 օրվա աշխատանքը տարածքային կենտրոնները կատարել են դրանից հետո: Բոլոր գործակալություններն այս ընթացքում առավելագույն օպտիմալ ժամկետում իրականացրեցին բոլոր գործընթացները, որպեսզի քաղաքացիներն օր առաջ իրենց հասանելիք վճարները ստանան»:
Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, նախարարն ասաց, որ արդեն 4-5 տարի է յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրը սկսվում են տվյալ ամսվա կենսաթոշակի գումարի վճարումները:
«Այս պարագայում ունենք կենտրոնացված համակարգ, որևէ տեխնիկական խոչընդոտ, որևէ խնդիր չի առաջանում կենսաթոշակների դեպքում: Վստահ եմ, որ հաջորդ տարի բոլոր տիպի վճարումները նման համակարգով կիրականացվեն»,- ասաց Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ փետրվարի 4-ից կսկսվեն փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին