Քաղաքական 18:16 01/02/2017

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնավարման չորս գերակայությունները

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը 2015թ-ի նոյեմբերին ուրվագծել է իր պաշտոնավարման ժամանակաշրջանի համար նախանշվող չորս գերակայությունները, որոնք են՝ գործարար և առևտրային հարաբերությունների խորացումը երկու երկրների միջև, համագործակցությունը Հայաստանի հետ կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքացիական հասարակության ամրապնդումը Հայաստանում և հայ հասարակությանն ամերիկյան արտաքին քաղաքականությունն առավել հանգամանալիորեն ներկայացնելը: Այսօր Հայ-ամերիկյան առևտրային պալատում ունեցած ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ներկայացրեց այն հաջողություններն ու մարտահրավերները, որոնք դեսպանատունն ունեցել է իր նախանշած չորս գերակայությունները կյանքի կոչելու ընթացքում
Դեսպանը նախ անդրադարձավ  բիզնես և առևտրային կապերի խորացմանը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում:

«Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել և լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղեր կտան»,- նշեց Ռ. Միլսը:

Դեսպանը խոսեց  գյուղատնտեսության զարգացմանն ուղղված շարունակական քայլերի մասին:  Ռ. Միլսը նշեց, որ վերջին երկու տարիների ԱՄՆ ՄԶԳ գնահատումներով այս ոլորտում առկա է տնտեսական ու աշխատատեղերի ստեղծման նշանակալի ներուժ, և նաև այս ոլորտի զարգացումը գյուղական արտագաղթի կանխման ամենաարդյունավետ միջոցն է. սրանով է  նաև հիմնավորվում հավելյալ միջոցների հատկացումն այս ոլորտին:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն օգնել է ստեղծել Գյուղատնտեսական և անասնաբուժական ծառայությունների վեց նոր կենտրոն, աջակցել է գյուղատնտեսական ապրանքների արտադրողներին: Դեսպանն ասաց, որ այս աշխատանքների շնորհիվ միայն անցած տարի հիմնվել է 41 նոր ընկերություն, 650 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ:

Ռ. Միլսն ասաց, որ դեսպանատունը հետամուտ է եղել նաև մի շարք նախաձեռնությունների ձեռնարկատիրության և գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում:

Տնտեսության ուղղված գերակա ուղղության շրջանակում նա առանձնացրեց ուղղակի գործարար կապերի խորացումը Հայաստանի և ԱՄՆ միջև: Դեսպան Միլսի խոսքով,  այստեղ գրանցվել է զգալի առաջընթաց:

2016 թվականի «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին է հացրել Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում և առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էներգահամակարգում:

Բացի այդ, այս ընկերությունն պլամավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ:
ԱՄՆ-ի հետ առնչվող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը, դեսպանի հաղորդմամբ, նախորդ տարի սկսկել է Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները. «2018-ին Ամուլսարը, թերևս կլինի բաժնետիրական կապիտալում կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, իսկ 2016-2018 թվականների շինարարարական աշխատանքներին կուղղվի շուրջ 370 միլիոն դոլար: Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1300 աշխատատեղեր կլինեն, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի»:

Ռ. Միլսն ասաց, որ առաջին անգամ Հայաստանում և հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում Ամուլսարի վերաբերյալ, որը լիովին համապատասխանում է Համաշխարհային բանկի և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած ստանդարտներին: Առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» կողմից ներդրումները կկազմեն  կես միլիարդ դոլար:

Դեսպանի խոսքով, ամերիկյան և հայ ձեռներեցների միջև կապերին ուղղված դեսպանատան աշխատանքներին նոր թափ հաղորդվեց 2015թ. նոյեմբերին կայացած Առևտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստից հետո. «Խորհուրդը ձևավորվեց երկու երկրների միջև 2015թ. մայիսին ստորագրված Առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագրիշրջանակում: Առևտրի ու ներդրումների հարցերով խորհուրդը և վերջինիս ներքո ձևավորված ութ աշխատանքայինխմբերնայնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մտավոր սեփականության իրավունքը, պետական գնումները կամ մաքսային դաշտը, հարթակ են հանդիսանում հայ և ամերիկացի ոլորտային փորձագետների համար, որպեսզի բացահայտվեն երկու երկրների միջև առևտրին ու ներդրումներին խոչընդոտող խնդիրները, միջոցներ ձեռնարկվեն դրանց վերացմանուղղությամբ՝ ճանապարհ բացելով գործարար կապերի խորացման համար»:

Ռ. Միլսը նշեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության գործընկերների հետ աշխատանքը՝ ուղղված ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրային հնարավորությունների ընդլայնմանը. «Մենք ցանկանում ենք հաջողություններ արձանագրել Առևտրի ու ներդրումների համաձայնագրի ներքո: Սակայն առավելագույն արդյունավետությանև մեր երկրների միջև առևտրի ծավալները ընդլայնելուհամար Առևտրի ու ներդրումների հարցերով խորհուրդը պետք է ավելի ակտիվ լինի: Գործարարհամաժողովները ողջունելի են, անշուշտ, սակայնաշխատանքային խմբերը պետք է իրենց ձեռքը պահեն զարկերակին և իրապես քայլեր ձեռնարկեն առևտրի ու ներդրումների ճանապարհին առկա և դժվարություններ ստեղծող խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Եթե դուք կամ ձեր ընկերությունը բախվել եք խոչընդոտի, տեղյակ պահեք մեզ: Համաձայնագիրը կլինի իրապես գործուն, եթեայն առաջ է մղվում բիզնեսի կողմից: Հավատացեք ինձ, չարժի օրակարգի ձևավորումը թողնել մի խումբ գրասենյակային աշխատողների»:

Մի ոլորտ, որտեղ դեսպանը Հայաստանի կառավարությանը խրախուսում է ավելի ակտիվ լինել, դա մաքսային ոլորտն է, քանի որ, Ռ. Միլսի խոսքով, աշխարհի այլ երկրների հետ առևտրի ընդլայնման համար անհրաժեշտ նախապայման է Հայաստանում դյուրացված ու թափանցիկ իրականացվող մաքսային ընթացակարգերի ապահովումը:

«Ես հասկանում եմ, որ Հայաստանն իր մաքսային ու առևտրի դյուրացման մյուս ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության հետ ներդաշնակեցման խնդիր ունի, սակայն Հայաստանի կառավարությունը խրախուսում եմ՝ տեսադաշտից դուրս չթողնել Առևտրի համաշխարհային կազմակերպության և մյուս միջազգային առևտրային գործընկերներիհանդեպ պարտավորությունները: Ես մասնավորապես առաջարկում եմ ՀՀ կառավարությանը կրկին վերանայելկողմնորոշիչ գների կիրառման և արտերկրից ներկրված ապրանքների դասակարգման ընթացակարգերը, քանի որ սրանք կարող ենխոչընդոտներ ստեղծել մեծածավալ միջազգային առևտրի հարցում և բացասաբար անդրադառնալ հայ սպառողների վրա»,- նշեց դեսպանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «, երբ կարելի էր համայնքային տարածքում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու, ԱՂ-ը...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}