Յուրգեն Կլոպ. «Հպարտանում եմ տղաներով»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Չելսիի» հետ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում արձանագրված ոչ-ոքիի մասին։ Հիշեցնենք, որ գրանցվել է 1։1 հաշիվ։
«Վստահ չեմ, որ «երջանիկ» բառը ճիշտ կլինի՝ իմ զգացումները հաղորդելու համար։ Սակայն ես հպարտանում եմ տղաներով, որովհետև նրանք ականավոր խաղ ցուցադրեցին շատ ուժեղ մրցակցի դեմ։ Լավ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Արդյունքն այլևս հնարավոր չէ փոխել, սակայն նշանակված 11 մետրանոցի պատճառով կարող էինք նույնիսկ պարտվել»,- Կլոպի խոսքերը մեջբերել է sovsport.ru-ն։