Վալտեր Մացցարի. «Արսենալին» հաղթեցինք պրեսինգի շնորհիվ»
«Ուոտֆորդի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին խոսել է Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Արսենալի» նկատմամբ 2։1 հաշվով տոնած հաղթանակի մասին։
«Գերազանց անցկացրեցինք առաջին խաղակեսը, ֆուտբոլիստները վերադառնում են օպտիմալ մարզավիճակի։ Ընդմիջումից հետո «Արսենալին» հաջողվեց ճնշել մեզ, բայց մենք, ընդհանուր առմամբ, լավ խաղացինք։
Երբ ուժեղ թիմի հետ խաղում ես դրսում, չի կարելի թույլատրել, որ շատ տիրի գնդակին, անհրաժեշտ է պրեսինգի դիմել։ Դա մեզ շատ լավ հաջողվեց, բայց անհնար է դա անել 90 րոպեի ընթացքում։ Այդպիսին էր մեր մարտավարությունը»,- Մացցարիի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։