Կույումջյան. 2015-ի համեմատ մահվան դեպքերն ավելացել են, ծնունդները՝ նվազել
2016-ին 2015-ի համեմատ Հայաստանում գրանցված ծնունդների թիվը նվազել է 2.7 տոկոսով: 2016-ի հունվար-դեկտեմբերի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 40 638 կենդանի ծնունդ: 2015-ի համեմատ գրեթե 14 տոկոսով նվազել են մեռելածնության դեպքերը:
Լրագրողների հետ հանդիպմանը նման թվեր ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Նախնական ցուցանիշներով, աղջիկ-տղա հարաբերակցությունը կազմել է 112 տղա/100 աղջկա հաշվով: Նախորդ տարիներին տղաների ցուցանիշը 113 էր, մի փոքր փոփոխություն կա»,-ասաց նա:
Ծառայության ներկայացուցչի տվյալների համաձայն, 2015-ի համեմատ 2016-ին 0.9 տոկոսով ավելացել են մահվան դեպքերը:
«Բնական հավելաճը կազմել է 12 509, այսինքն այսքանով ավելի շատ ծնունդներ են գրանցվել, քան մահվան դեպքեր»,-ասաց բանախոսը:
Ծնելիության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում, ամենացածր ցուցանիշը՝ Սյունիքում, Տավուշում:
Մահացության առավել բարձր ցուցանիշներ գրանցվել են Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում, առավել ցածր ցուցանիշ՝ Գեղարքունիքում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Կարինե Կույումջյան. Հայաստանի բնակչության թիվը նվազել է
- Այս տարվա առաջին կիսամյակում նվազել են ամուսնության դեպքերը. Կ. Կույումջյան
- 2015-ին 12 հազարով նվազել է մշտական բնակչության թվաքանակը. Կարինե Կույումջյան
- Ամուսնուլուծությունների ամենացածր ցուցանիշն ունի Գեղարքունիքը. Կարինե Կույումջյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան