Կարոլինա Կոստներ. «Լավ գինին պահանջում է համբերություն»
Իտալուհի Կարոլինա Կոստները պատմել է այն մասին, որ պատրաստվում է գեղասահքի աշխարհի առաջնությանը, բայց, միևնույն ժամանակ, նշել է, որ այն իր համար գլխավոր նպատակ չի համարում: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Ինձ համար հիմա կարևոր է առաջ շարժվելը` առանց մեկ աստիճան բաց թողնելու: Առաջնային խնդիրս կայունություն ձեռք բերելն է, իսկ դրա հետ միասին կվերադառնա նաև վստահությունս: Այդ ժամանակ կմտածեմ բարդ ծրագիր ընտրելու մասին: Արդեն բավականաչափ մեծ եմ հասկանալու համար, որ լավ գինին պահանջում է համբերություն:
Աշխարհի առաջնությունն իմ ու Միշինի համար գլխավոր նպատակ չէ: Արդեն 16 տարի մարզվում եմ առանց սահմանափակումների ու հիմա այդպես չեմ կարող: Ուստի մենք աշխատում ենք մտածված` բաց չթողնելով ոչ մի մանրուք: Ամեն ինչ կանեմ` լավ ներկայանալու և առաջ քայլ կատարելու համար»,- ասել է Կոստները: