Ջոկովիչ. «Ֆեդերեր-Նադալ եզրափակիչը դուրս էր մարզաձևի շրջանակներից»
Աշխարհի 2-րդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 12-ակի չեմպիոն, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իր համար անակնկալ չէր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հաղթանակն Ավստրալիայի Բաց առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է daviscup.com-ը:
«Ֆեդերերի հաջողությունն ինձ չի զարմացրել, երբ նա առողջ է, կարելի է ակնկալել բարձրակարգ խաղ: Վնասվածքի պատճառով Ռոջերը բաց էր թողել 6 ամիս, սակայն Մելբուռնում վերականգնվել էր, թարմ էր և ցուցադրեց փայլուն խաղ:
Նադալի հետ եզրափակիչ հանդիպումը տարվա գլխավոր իրադարձություններից մեկն էր, որը դուրս էր մարզաձևի շրջանակներից, քանի որ դա ամբողջ սպորտի դիմակայություն էր: Ռաֆան ևս լավ հանդես եկավ, երկուսն էլ ապացուցեցին, որ չեմպիոններ են կորտում և դրա սահմաններից դուրս: Թենիս մարզաձևի համար դա մեծ հաջողություն էր»,- ասել է Ջոկովիչը: