Գաբուզյանը շարունակում է հետապնդել առաջատարին
Իրանում շարունակվում է շախմատի «Սաբալանի գավաթ 2017» մրցաշարը, որի շրջանակներում կայացել են 6-րդ տուրի հանդիպումները։ Հրայր Սիմոնյանն ու Մամիկոն Ղարիբյանը հաղթանակներ են տոնել, իսկ Սեդրակ Մաթևոսյանն ու Հովհաննես Գաբուզյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ ոքի հաշվով:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Գաբուզյանը վաստակած 4,5 միավորով կիսում է 2-5-րդ տեղերը՝ ընդամենը կես միավորով հետ մնալով միանձնյա առաջատարից։ Մամիկոն Ղարիբյանն ու Հրայր Սիմոնյանը 4 միավորով համապատասխանաբար 7-րդ և 9-րդ տեղում են, իսկ Սեդրակ Մաթևոսյանը 3,5 միավորով 20-րդն է։
«Սաբալանի գավաթ 2017» մրցաշարը բաղկացած է 11 տուրից։ 7-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանն ուժերը կչափի մրցաշարի առաջատար, Իրանի ներկայացուցիչ Մաղամի Էհսանի հետ: