Հայկ Ղուկասյան. «Պետք է ուժեղ սերունդ տանք, ովքեր կպահեն մեր սահմանները»
Էջմիածին քաղաքում բացվել է «Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ» ֆեդերացիայի Արմավիրի մարզի ամենամեծ մարզական ակումբը, որը նախատեսված է 200-ից ավելի մարզիկների համար: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի նախաֆագ Հայկ Ղուկասյանը:
«Էջմիածին համայնքում մենք արդեն ունենք հրաշալի մարզահամալիր: Ընդհանուր մենամարտերը բնորոշ մի մարզաձև է մեր պետության համար, որը պատերազմի մեջ է: Մենք պետք է ուժեղ սերունդ տանք, ուժեղ երիտասարդություն ունենանք, ովքեր ինքնավստահ պետք է լինեն և պահեն մեր սահմանները: Արմավիրի մարզում կա 17 մարզական ակումբ, որտեղ որակական կողմը գնալով բարձրանում է»,- ասել է Հայկ Ղուկասյանը: