Բրիտանական խորհրդարանը քվեարկել է Brexit-ի գործարկման օգտին
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Եվրամիությունից` երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործարկելուն:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանում երկօրյա քննարկումներից հետո ԵՄ-ից դուրս գալու կառավարության օրինագիծը պաշտպանել է 498 պատգամավոր, դեմ են արտահայտվել 114-ը: Դեմ են քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը և լիբերալ դեմոկրատները, ինչպես նաև 47 լեյբորիստ պատգամավորներ և մեկ պահպանողական, որոնք դեմ են գնացել իրենց կուսակցությունների ուղեգծին:
Քննարկման ընթացքում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախարար Դևիդ Դևիսը պատգամավորներին հիշեցրել է, որ եթե նրանք հավանություն չտան օրինագծին, ապա կընդդիմանան ժողովրդի կամքին:
Օրինագծի երկրորդ ընթերցումը, որի ընթացքում այն կքննարկվի ավելի հանգամանորեն, նշանակված Է փետրվարի 6-ին:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Brexit-ի ծրագրով Սպիտակ գիրք
- Brexit-ի մասին համաձայնագիրը կդրվի խորհրդարանի քվեարկությանը
- «Brexit-ի աջակից լինելը ﬔզ համար հիմարության գագաթնակետն է». ԵՄ-ում ԱՄՆ դեսպան
- Բրիտանացի շեֆ խոհարարը Brexit-ի հետևանքով վեց ռեստորան է փակում
- Warner Bros.-ը նախատեսում է կատակերգություն նկարահանել Brexit-ի մասին
- Brexit բառն ընդգրկվել է Օքսֆորդի բառարանում
- Brexit-ի հետևանքով Բրիտանիան միլիոնատերերի է կորցրել
- Բրիտանական խորհրդարանականները Brexit-ի երկրորդ հանրաքվե են պահանջում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան