Տուրեն վերահայտավորվել է «Մանչեսթեր Սիթիի» կազմում
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն, ով չէր ընդգրկվել Չեմպիոնների լիգային մասնակցող ֆուտբոլիստնների հայտացուցակում, կմասնակցի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլին։ Այս մասին տեղեկացնում է championat.com-ը։ Իվուարցուց բացի, վերահայտավորվել է նաև նիգերիացի հարձակվող Կելեչի Իխենաչոն։ Միակ ֆուտբոլիստը, ում անունը հանվել է հայտացուցակից, կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն է, ով շարունակում է վերականգնվել վնասվածքից։
Ավելացնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը «Մոնակոն» է։ Խաղերը կանցկացվել փետրվարի 21-ին և մարտի 15-ին։ Մանչեսթերցիները առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ։