Արսեն Պետրոսյանը մարզական կարիերան կշարունակի Բելգիայում
«Գանձասար-Կապանի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանը տեղափոխվել է Բելգիա և մարզական կարիերան կշարունակի տեղի «Գանշորեն» ակումբում:
Ինչպես տեղեկացնում է կապանյան ակումբի լրատվության բաժինը, 25-ամյա ֆուտբոլիստը կես տարվա պայմանագիր է ստորագրել Բրյուսելը ներկայացնող թիմի հետ։
Հավելենք, որ «Գանշորենը» հանդես է գալիս Բելգիայի 3-րդ դիվիզիոնում և ընթացիկ առաջնությունում 16 խաղում վաստակելով 17 միավոր` զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։