«Ծառուկյան» դաշինքի շուրջ համախմբված ուժերի միջև համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 5-ին
«Ծառուկյան» դաշինքում կազմակերպչական վերջին աշխատանքներն են տարվում վերջնական պաշտոնական հայտարարություն անելուց առաջ։ Մեր աղբյուրների հաղորդմամբ, դաշինքի շուրջ խմբված քաղաքական ուժերի միջև համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 5-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։
Դաշինքը ձևավորելու են չորս կուսակցություններ և մեկ շարժում՝ Սցոիալ-դեմոկրատ Հնչակյան, Հայոց Համազգային շարժում, «Բարգավաճ Հայաստան» և Ռամկավար Ազատական կուսակցությունները ու Արման Վարդանյանի ղեկավարած «Միասնություն» շարժումը։
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների, դաշինքների առաջադրումները մեկնարկում են փետրվարի 6-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին