ԼՂՀ ԱԱԾ. Հուսեյնզանդեն ձերբակալված է
ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել են դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել է Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից: Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել և ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 157 մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն:
Է. Հուսեյնզադեի կողմից դիվերսիայի փորձ կատարելու եւ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ Քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի 1-ին մասով:
Է. Հուսեյնզադեն ձերբակալված է:
Տարվում է նախաքննություն:
Հաշվի առնելով հանցագործության հանրային հնչեղությունը, ինչպես նաև Է. Հուսեյնզադեի հարազատների` լրատվամիջոցներով արտահայտված անհանգստությունը` կից ներկայացվում է Է. Հուսեյնզադեին պատկերող տեսագրություն»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է գերեվարված ադրբեջանցի դիվերսանտին
- Սենոր Հասրաթյան. Անտրամաբանական է, զորացրվածը ինչպես կարող է կատարել հատուկ նշանակության գործողություն
- Թալիշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել և կրել կորուստներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան