Զարմինե Զեյթունցյանը՝ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ։
Հիշեցնենք, որ 2016թ-ի հոկտեմբերի 17-ին վարչապետի որոշմամբ Զարմինե Զեյթունցյանը նշանակվել էր կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։
Նշենք, որ Զարմինե Զեյթունցյանը արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանի դուստրն է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին