Մոուրինյոն չի պաշտպանում Գրիզմանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում Անտուան Գրիզմանին տեսնել իր թիմում, ուստի ֆուտբոլիստի տեղափոխության գործընթացը կարող է ձախողվել։ Նշենք, որ տրանսֆերային գործարքի նախաձեռնողը «ՄՅու»-ի ղեկավարությունն է, իսկ Մոուրինյոն դրանում ոչ մի իմաստ չի տեսնում։ Պորտուգալացու կարծիքով՝ Գրիզմանը չի տեղավորվում իր մարտավարական սխեմաներում։
Կողմերն արդեն բավական առաջ են ընթացել բանակցություններում, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, դեմ չէ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, Գրիզմանի պայմանագրում կետ կա, ըստ որի՝ նա կարող է հեռանալ Մադրիդի «Ատլետիկոյից» 100 մլն եվրոյի փոխհատուցման դեպքում։