Չինական ակումբը «Բարսելոնի» խաղացողին 100 մլն եվրոյի պայմանագիր է առաջարկել
«Բարսելոնի» կիսապաշտպան Արդա Թուրանը գայթակղիչ առաջարկ է ստացել Չինաստանից։ Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, թուրք ֆուտբոլիստին շատ շահավետ պայմաններ են առաջարկում՝ 100 մլն եվրո 4 տարվա համար։ Միևնույն ժամանակ ակումբի անունը դեռ գաղտնի է պահվում։
Թուրանի ներկայացուցիչները պատրաստ են բանակցություններ վարել տեղափոխության վերաբերյալ, քանզի Չինաստանում տրանսֆերային պատուհանը մինչև հիմա բաց է։
Ավելացնենք, որ Թուրանն առաջին անգամը չէ առաջարկ ստանում Չինաստանից։ Ավելի վաղ ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկացել տեսնել «Գուանչժոու Էվերգրանդը» և «Շանհայ Շենհուան»։