«Սաբալանի գավաթ 2017»-ը՝ 9-րդ տուրից հետո
Իրանում անցկացվող «Սաբալանի գավաթ 2017» շախմատի միջազգային մրցաշարում կայացան նաև 8-րդ և 9-րդ տուրերը։ 8-րդում մեր 4 պատվիրակն էլ ոչ-ոքի խաղացին, ընդ որում՝ Հրայր Սիմոնյանն ու Մամիկոն Ղարիբյանը մրցում էին միմյանց հետ։ 9-րդ տուրում պարտվեց միայն Մամիկոնը, մյուսները կրկին խաղն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով։ Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը։
9 տուրի արդյունքում «Սաբալանի գավաթ 2017» մրցաշարում 7 միավորով կա 2 առաջատար։ Հովհաննես Գաբուզյանը 6 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով 5-րդն է, Հրայր Սիմոնյանը 5,5-ով՝ 14-րդը, Մամիկոն Ղարիբյանը 5-ով՝ 19-րդը և Սեդրակ Մաթևոսյանը 4,5-ով՝ 26-րդը։ Մնացել է 2 տուր։