«Բանանցի» ֆուտբոլիստները` մրցարշավորդի դերում
«Բանանցի» ֆուտբոլիստները, որոնք մարզվում են օրը 2 անգամ, մարզումային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով հավաքի հերթական օրն անցկացրել են ժամանցի միջոցով: Նրանք իրենց ուժերը փորձել են կարտինգի ասպարեզում:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, քարքարոտ և խորդուբորդ ճանապարհն առաջինը փորձարկել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Միայն համոզվելուց հետո, որ ամեն ինչ անվտանգ է, նա հերթը զիջել է մարզչական շտաբի իր օգնականներ Վլադիմիր Վարդանյանին և Արթուր Հովհաննիսյանին, ապա ֆուտբոլիստները ցուցադրել են ղեկին և բարդ ճանապարհներին իրենց ունակությունները:
Լրացուցիչ վտանգներից խուսափելու համար ֆուտբոլիստների միջև մրցույթ չի անցկացվել և միջոցառումը միայն ժամանցային բնույթ է կրել: