Հուսեին Բոլտը չի փոխի իր որոշումը
Ճամայկացի 30-ամյա լեգենդար վազորդ Հուսեին Բոլտը հրավիրվել է մասնակցելու 2018 թ. կայանալիք Համագործակցության խաղերին, սակայն պատասխանել է մերժումով: Վազորդը մինչ այդ հայտարարել էր, որ մարզական կարիերան կավարտի աշխարհի 2017 թ. առաջնության ավարտից հետո և մտադիր չէ փոխել որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:
Հիշեցնենք, որ Բոլտն Օլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն է, սակայն նա վերջերս զրկվել էր 2008 թ. Պեկինի Օլիմպիադայում նվաճած ոսկե մեդալից` թիմակցի պատճառով: 4х100 մետր մրցատարածությունը հաղթահարած 4 մարզիկներն էլ ստիպված են վերադարձնել ոսկե մեդալները, քանի որ իրենց թիմակից Նեստա Կարտերան արգելված խթանիչներ էր օգտագործել, ինչը հաստատվել էր ՄՕԿ-ի կողմից: