
ՀԺԿ-ն կհամագործակցի ՀԱԿ-ի հետ.«Ժողովուրդ»
ՀԺԿ-ն խոստանում է մոտ օրերս վերջնականապես հստակեցնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձևաչափը, բայց ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Ստեփան Դեմիրճյանը կարծես թե սկսել է կողմնորոշվել. Նրա ղեկավարած կուսակցությունը համագործակցի ՀԱԿ-ի հետ, ավելին՝ ՀԱԿ-ի ցուցակում Դեմիրճյանը լինելու է 2-րդ համարը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանին, որն էլ ասել է. «Մենք միշտ էլ համագործակցել ենք, ու հիմա էլ համագործակցում ենք ՀԱԿ-ի հետ: Հետագայում էլ, կարծում եմ, կհամագործակցենք: Այսօրվա դրությամբ միասին համագործակցում ենք, որոշումը կլինի վերջնական, կիմանաք»: